211652_close_icon
views-count671 դիտում article-date 19:22 15-04-2020

Սաուդյան Արաբիայից ներդրողները պատրաստվում են գնել «Նյուքասլը»

Սաուդյան Արաբիայի մի խումբ ներդրողները համաձայնության են եկել «Նյուքասլի» սեփականատեր, գործարար Մայք Էշլիի հետ՝ ակումբը 300 մլն ֆունտով գնելու շուրջ: Գումարի 80%-ը կվճարի սաուդյան Public Investment Fund ներդրումային հիմնադրամը, մնացած 20%-ը հավասար հիմունքներով կհատկացնեն Սթեյվլիի PCP Capital Partners ընկերությունն ու Դևիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները: Գործարքը դեռ ստանա Պրեմիեր-լիգայի հավանությունը, ինչը կարող է մի քանի շաբաթ տևել: «Նյուքասլի» հիմնական հաջողությունները եղել են 1990-ականներին. թիմը երկու անգամ առաջնությունում երկրորդ տեղ գրավեց: 2000-ականներին ակումբը բազմիցս ֆինանսական խնդիրներ ուներ և նույնիսկ լքել էր Պրեմիեր-Լիգան: Ներկայումս դադարեցված ԱՊԼ-ի առաջնությունում «Նյուքասլը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Արաբական ներդրումները վերջին տասնամյակում կարևոր դեր են խաղում եվրոպական ֆուտբոլում: Շեյխերին են պատկանում մասնավորապես «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

Նմանատիպ նյութեր