211652_close_icon

Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու. Արայիկ Հարությունյան

views-count2478 դիտում article-date 12:38 15-04-2020
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից որևէ մեկի հետ խնդիր չունի։ Հավելեց, որ պատրաստվում է Արցախում այնպիսի քաղաքականություն վարել, որ հնարավոր լինի համախմբել հասարակությանը և համախմբված դիմակայել մարտահրավերները։ «Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Ա. Հարությունյանը։ Նշեց նաև, որ նախընտրական փուլում իր հասցեին հնչեցրած բազմաթիվ վիրավորական հայտարարությունների առնչությամբ ցանկացել է դիմել դատարան, սակայն այժմ մտափոխվել է։

Նմանատիպ նյութեր