211652_close_icon

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

views-count2356 դիտում article-date 14:24 20-07-2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ իր հանդիպմանը նշել է, որ իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրել: «Մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում»,- ընդգծել է Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարը: Գրառումն ամբողջությամբ ստորև. ««Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած «Հայրենիք» երիտասարդական ճամբարի հերթական հերթափոխի հետ հանդիպումը կրկին շատ հագեցած էր և հետաքրքիր: Մեր շնորհալի երիտասարդները հանդես եկան մշակութային հետաքրքիր ծրագրով, որին հաջորդեց ջերմ և մտերմիկ զրույց: Իմ խոսքում անդրադարձել եմ վերջին շաբաթներին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Մենք իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրելու: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում: Այս կարևոր ուղերձն եմ հղել մեր երիտասարդներին՝ հորդորելով նրանց լավ ապագա կառուցելու տեսլականը և դրանից բխող գործողությունների ծրագիրը իրականացնել միայն այդ համատեքստում: Հանդիպման ընթացքում պատասխանել եմ նաև ճամբարականներին հուզող բազմաբնույթ հարցերին, իսկ վերջում սիրով ընդունել եմ կուսակցության շարքերը համալրել ցանկացող մի խումբ երիտասարդների դիմումները: Ողջունում եմ նրանց որոշումը՝ համոզված լինելով, որ իրենց ակտիվությամբ ու գաղափարներով նոր որակ են ապահովելու կուսակցության առաջիկա աշխատանքներում»: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր