211652_close_icon
views-count17561 դիտում article-date 10:03 15-04-2020

«Բալետն ընդդեմ կորոնավիրուսի». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի նոր ֆոտոշարքը. News.am

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Րաֆֆի Գալստյանը նոր ֆոտոշարք ունի` «Բալետն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով: Նա լուսանկարները տրամադրել է [url=https://style.news.am/arm/news/69421/baletn-ynddem-koronavirusi-baleti-artist-raffi-galstyani-nor-fotosharqy.html]NEWS.am STYLE[/url]-ին ու պատմել` ինչպես է անցկացնում կարանտինն ու պարապմունքներն այս շրջանում: [img]https://st0.shamshyan.com/editor/0065223001586930487432985.jpg[/img] «Մարզավիճակս փորձում եմ պահել՝ պարապմունքներ անցկացնելով տանը: Սա ինչ որ չափով դժվար է, քանի որ տարիներ շարունակ ունեցել եմ հագեցած գրաֆիկով ամենօրյա պարապմունքներ, փորձեր, ներկայացումներ...»,-խոստովանում է Րաֆֆին: [img]https://st0.shamshyan.com/editor/0289588001586930519498115.jpg[/img] Բալետի պարողը ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Տիգրան Առաքելյանի հետ: Նման շարք ունենալու գաղափարը հենց Րաֆֆիինն էր. նա ցանկանում է կոչ անել հանրությանը մնալ տանն ու պահպանել անվտանգության բոլոր կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0118068001586930544609537.jpg[/img] «Հույս ունեմ, որ շուտով բոլորս կանցնենք մեր ամենօրյա աշխատանքներին՝ հաղթահարելով այս ժամանակավոր դժվարությունը: Մաղթում եմ բոլորին առողջություն, իսկ հիվանդներին` շուտափույթ ապաքինում»: [img]https://st0.shamshyan.com/editor/030210000158693057474981.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0641100001586930606623166.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0178904001586930607767973.jpg[/img] Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://style.news.am/arm/news/69421/baletn-ynddem-koronavirusi-baleti-artist-raffi-galstyani-nor-fotosharqy.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր