211652_close_icon
views-count30219 դիտում article-date 09:49 15-04-2020

Ավտովթար Արարատի մարզում. Մասիսում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Մասիսի բնակիչ՝ 45-ամյա Գևորգ Հ-ի վարած Volklswagen մակնիշի 36 ՏC 992 համարանիշի և Դաշտավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Բ-ի վարած BMW մակնիշի 36 QՍ 538 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր