211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիսում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա վիրավոր. օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4129 դիտում article-date 15:20 08-05-2025
 Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը: 

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը պարեկները սահմանազատել են: 
 
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «KamAZ»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր