4211 դիտում
19:36 14-04-2020
Աթենքում մահացել է մեծ հայրենասեր Ռազմիկ Մուրադյանը
Հունաստանում ապրիլի 14-ի վաղ առավոտյան,, 79 տարեկան հասակում մահկանացուն է կնքել մեծ հայրենասեր Ռազմիկ Մուրադյանը: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1012163.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին Աթենքի «Հայաստան» լրատվական ցանցից և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնից։
«Ծագումով Արևմտյան Հայաստանի Շատախից Ռազմիկը Արցախյան ազատամարտի թեժ տարիներին, 1988-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նվիրվեց ազատագրական նորակազմ ջոկատների ու այնուհետ ՀՀ Բանակի թիկունքն ապահովելու գործին։
Նրա երկրորդ ապահով տունը Աշտարակում ռազմական կատարյալ կենտրոն էր, ձեռնաշեն զենքեր նախագծելու վայր, որտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու այլ կազմակերպիչներ ունենում էին հանդիպումներ։
Նուրբ զգացումների տեր Ռազմիկը իր կյանքի օրինակով ապացուցում էր, որ արվեստի` գեղանկարչությամբ զբաղվող, մարդը օրհասական պահերին ինչպես կարող է վերածվել հայրենիքին ծառայող նվիրյալի։
Իր ընկերներին և հարազատներին տեսնելու համար Ռազմիկ Մուրադյանը հաճախ էր այցելում Հունաստան և օրերը հաշվում «էրկիր» վերադառնալու համար։
Սակայն, ցավոք այս անգամ, կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով, հայրենիք իր վերադարձը ուշացավ։
Ռազմիկ Մուրադյանի մահվան տխուր առիթով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն՝ Մանիկ Ազիզյանին, որդիներին՝ Արամին և Արմենին ու նաև հարազատներին և պայքարի ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
7687 դիտում
20:54 05-02-2022
Ցանկացած հայրենասեր հայ ինչ-որ չափով դաշնակցական է. Ռազմիկ Գևորգյան
1723 դիտում
13:33 08-03-2024
Մի դադարեք երազել, ուժեղ և անկոտրում եղեք, շարունակեք կրթել և դաստիարակել հայրենասեր որդիներ. Ռազմիկ Պետրոսյան
Այս բաժնից
616 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա