3618 դիտում
15:26 14-04-2020
Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում
Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։
Այս մասին հայտնում է Massispost-ը։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։
Վ. Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Աղաջանյանը տեղական երկու հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։ Ամուսնացած է, ունի երկու մեծահասակ երեխա:
2014-2015 թվականներին Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նմանատիպ նյութեր
712 դիտում
15:00 09-06-2020
Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ
3387 դիտում
14:07 04-05-2017
Վարդան Կարապետյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
3558 դիտում
14:46 04-04-2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Այս բաժնից
7756 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
733 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
814 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար