130936 դիտում
14:48 14-04-2020
Արտակարգ դեպք Գյումրիում. Հայուհի հրապարակում դանակահարվել են ոստիկանության 2 ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։
Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
Մանրամասները՝ քիչ ուշ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3592 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)