ԱԺ-ում ընթանում է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստը. օրակարգում 29 հարց է. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգաին ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Օչակաչգում ընդգրկված է 29 հարց, որոնց թվում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունն է։ Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին:
Օրակարգում են նաև հետեւյալ հարցերը.
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին,
- «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրինագծեր: