211652_close_icon
views-count94450 դիտում article-date 22:12 13-04-2020

Շատ օլիգարխներ կնախանձեին մարդասիրական այս քայլին՝ «Հարստությունը միայն այն ժամանակ կլինի մեր սեփականը, եթե այն բաժանենք աղքատներին». Հովհան Ոսկեբերան

«Հարստությունը միայն այն ժամանակ կլինի մեր սեփականը, եթե այն բաժանենք աղքատներին» (Հովհան Ոսկեբերան): Այս խոսքերը որպես նշանաբան ունենալով՝ Կառլեն Սարգսյանն ու Արտակ Զադոյանը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ շուրջ 600 ընտանիքների բաժանեցին ձկներ՝ Արարատ, Սուրենավան և Արմաշ համայնքներում։ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ և Արարատ գյուղի կամավորներ Թագուհի Պետրոսյանի, Հայկ Մելքոնյանի , Ալվարդ Պետրոսյանի Մայիս Խաչատրյանի, Հայկ Մկրտչյանի, Գարիկ Գասպարյանի, Թաթուլ Պետրոսյանի և Մելինե Բալայանի աջակցությամբ Արարատ գյուղում ձկները բաժանվեցին եկեղեցու բակից, իսկ Սուրենավան և Արմաշ համայնքների բնակիչներն այն ստացան իրենց համայնքներում։ Փոձեք բարություն նվիրել մարդկանց և բարին սփռել ամենուր։ Աստված օրհնի բոլոր ողորմածներին, ինչպես նաև Կառլեն Սարգսյանի և Արտակ Զադոյանի ընտանիքներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր