Կայացել է Արցախի պարետատան առաջին նիստը
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Գ.Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ:
Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Արցախում այս պահին կորանավիրուսով վարակված վեց անձ կա։ Նախօրեին նախագահ Բակլո Սահակյանը հրամանագիր ստորագրեց Արցախում մեկ ամսով արտակարգ իրավիճակ հայատարարելու մասին։