1909 դիտում
21:44 20-03-2020
«Մեդիա պաշտպան»-ն սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։
Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ դառնան իշխանությունների համար լրատվամիջոցներին գրաքննելու և խոսքի ազատությունը վերահսկելու:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումները չվերածվեն բազմակարծությունը վերացնող և իրականությունը պարտակող ավտորիտար միջավայրի ձևավորման, չվերածվեն կամայականություններիև չարաշահումների:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրում է լրագրողական համայնքին և լրատվամիջոցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեության սահմանափակման փաստերի մասին տեղյակ պահել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգային թիմին:
Մոնիթորինգի տվյալների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդես կգա հայտարարություններով և վելուծություններով։
[b]«Մեդիա Պաշտպան» նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
19:20 08-02-2019
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ