211652_close_icon
views-count3833 դիտում article-date 13:21 13-04-2020

Շաբաթ-կիրակի օրերին մեծ թվով թեստեր են կատարվել. նախարարը ներկայացրեց արդյունքները

Կառավարության արտահերթ նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ տեղեկացնելով, որ անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039: «14 անձ ապաքինվել և դուրս է գրվել, հետևաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211: Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է»,- «[url=https://armenpress.am/arm/news/1011961.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Թորոսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործականում կա օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում՝ թեստ անելու համար: Վարչապետի խոսքով՝ իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ «եկեք ձեզ թեստ անենք»: Նախարարը նշեց, որ այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում թեստերի հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր