Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը դարձել է մեծ խնդիր. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը կամ տեղ վերցնելը դարձել է մեծ խնդիր ոչ միայն նորեկների, այլև՝ Վերնիսաժի հնաբնակների համար:
Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:
Տնօրենի խոսքով՝ այս պահին հին վերնիսաժցիներից շատերն են զրկվել շաբաթ և կիրակի օրերին այնտեղ առեւտուր անելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է մնացած օրերին, ապա տաղավարներն ազատ են, և ցանկացողները կարող են երկուշաբթիից ուրբաթ օրերին տեղ վարձել և Վերնիսաժի տարածքում առեւտուր անել: Մեկ քառակուսի մետրի գինն օրական 1000 դրամ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]