211652_close_icon
views-count1617 դիտում article-date 17:01 11-04-2020

Նարեկ Դուրյանը շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին և խնդրում է զգույշ լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին՝ շեշտելով, որ նրանք ճակատամարտի դաշտում են, պայքարում են ոչ միայն մեր, այլև իրենց և իրենց ընտանիքների առողջության համար: Ն. Դուրյանն այս մասին տեսաուղերձ է զետեղել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, գիտեն, որ կապի հաճախ դուրս գալ չեմ սիրում, բայց այս օրերին անընդհատ ցանկանում եմ ինչ-որ բան ասել, արտահայտվել, հետո մտածում եմ՝ ախր ի՞նչ պետք է ասել, ինչի՞ մասին մարդիկ չգիտեն, բացի այդ այսօր խոսելիս պետք է մտածել. ամեն ինչ ասել չես կարող: Կա մի բան, որ անպայման պետք է ընդգծել, և ես վստահ եմ՝ ժողովուրդն ինձ միանում է: Ինձ համար պարտականություն է շնորհակալություն ասել մեր բժիշկներին, բուժքույրերին, բոլոր հիվանդանոցներում, շտապօգնությունում աշխատողներին»,-նշում է արտիստը: Դուրյանի խոսքով՝ նրանք իսկապես ճակատամարտի դաշտում են, հերոս են, նրանք ոչ միայն պայքարում են վիրուսի դեմ, այլև միաժամանակ սովորում, որովհետև ամեն օր վիրուսի մասին ինչ-որ նոր բան է բացահայտվում: «Պայքարում, սովորում և ընտանիք պահում: Բժիշկները պետք է ամեն ինչ անեն, որ ոչ միայն իրենք չհիվանդանան, այլև, Աստված չանի, տուն չտանեն»,-հիշեցնում է նա: Դուրյանը բժիշկներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում, խնդրում, որ իրենց լավ նայեն, զգույշ լինեն, մի վայրկյան անգամ չթուլանան, առողջ մնան: «Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ: Մերսի»,-եզրափակում է Նարեկ Դուրյանը: [b]Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր