1297 դիտում
11:39 29-11-2016
Ոչ այնքան քարոզչություն, որքան հաղթելու հոգեբանություն. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնոդորղը գրում է. «Հանրապետական կուսակցության համագումարն ու դրա ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ի թիվս բազմաթիվ շերտերի, իսկ գուցե ոչ թե՝ ի թիվս, այլ առաջին հերթին՝ խաղի կանոնների, դե ֆակտո գոյություն ունեցող կանոնի արձանագրում էր։ Ընտրություններից առաջ ու ընտրություններին ընդառաջ։ Կանոնը՝ ՀՀԿ-ի ոչ միայն ֆորմալ ու ոչ միայն ներկա իշխող լինելու հանգամանքն է, այլ նաև ընտրություններում նրա դոմինանտության պահպանման հաշվարկը։
Համոզմունքի նման ներկայացվող հաշվարկը։ ՀՀԿ համագումարում հնչած բոլոր ելույթներում 2017-18 թվականների մասին խոսվում էր այնպիսի հնչերանգով, կարծես ՀՀԿ-ի հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված ու ապահովված է։
Հասկանալի է՝ դա նաև քարոզչական հնարք է։ Սակայն շաբաթ օրը հնչած ելույթներից ու մարզահամերգային համալիրում թևածած մթնոլորտից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների համար դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ քարոզչություն է, այլ հոգեբանություն, ինքնաներշնչանք՝ անկախ ամեն ինչից ընտրություններում հաղթելու ու իշխանությունը շարունակելու վերաբերյալ։ Դա, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձևավորված ու արմատացած հոգեբանություն է, որը վտանգավոր հոգեբանություն է, որովհետև առանց այն էլ ճահճացած իշխանությունն էլ ավելի ճահճացնող հոգեբանություն է ու հասարակությունից առանց այն էլ կտրված իշխանությունն էլ ավելի կտրող հոգեբանություն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1916 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
1910 դիտում
09:57 12-06-2014
Հայաստանում ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն․ 168 Ժամ
7636 դիտում
09:42 10-02-2018
Ադրբեջանի ժողովուրդը ծրագրային ելույթների փոխարեն պատերազմի քարոզչություն է լսելու. «168 ժամ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1756 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»