211652_close_icon
views-count49472 դիտում article-date 21:29 09-04-2020

Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը. տերմինալը կոտրել ու այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար.

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Սևան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 05:50-ից հետո անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքում գործող մթերային խանութում կոտրել են «Թել-Սել» տերմինալը և այնտեղից հափշտակել եղած գումարը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Սևանում հայտնի է որպես անհատ ձեռներեց, իսկ գողը կամ գողերը տերմինալից հափշտակել են մոտ 1 մլն 100 հազար դրամ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր