211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:58 09-04-2020

ՔՈՎԻԴ-19-ը հեշտ հաղթահարելու համար երեխաներին նվիրված նոր պատմվածք է լույս տեսել

Մարդասիրական ոլորտում գործող ավելի քան 50 կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՀԿ, ՄԱԿ ՓԳՀ, ԿԽԿՄԸՄՖ, Սեյվ դը Չիլդրեն) համագործակցության արդյունքում, նոր պատմվածք է գրվել, որի նպատակն է ՝օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է ՔՈՎԻԴ-19-ը և ինչպես համակերպվել դրա հետ։ Արիո անունով երևակայական կերպարի օգնությամբ «Իմ հերոսը դու ես․ ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ -19-ի դեմ» պատմվածքը բացատրում է, թե ինչպես երեխաները կարող են պաշտպանվել ու պաշտպանել իրենց ընտանիքներին, ընկերներին կորոնավիրուսից և թե ինչպես հաղթահարել այն բացասական հույզերը, որոնք ի հայտ են գալիս, երբ առերեսվում են նոր և արագորեն փոփոխվող իրավիճակի հետ։ «Ամբողջ աշխարհում, երեխաների կյանքն ամբողջովին տակնուվրա է եղել։ Նրանց մեծամասնությունն ապրում է երկրներում, որտեղ սահմանափակվել է շարժը կամ երկիրը գտնվում է մեկուսացման ռեժիմի մեջ։ Այս հրաշալի գիրքը կօգնի երեխաներին հասկանալ այս նոր իրականությունն ու հաղթահարել այն։ Ու նաև սովորել, թե ինչպես կարող են փոքրիկ քայլերով իրենց իսկ պատմությունների հերոսը դառնալ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ Գրքի հիմնական տարիքային խումբը 6-ից 11 տարեկան երեխաներն են։ Այն Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերով միջգերատեսչական մշտական հանձնաժողովի նախագիծն է, որը ՄԱԿ-ի գործակալությունների, ազգային և միջազգային ՀԿ-ների և միջազգային գործակալությունների միջև յուրօրինակ համագործակություն է, որի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել։ Նախագծի իրականացման նախնական փուլում աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1700 երեխաներ, ծնողներ, խնամակալներ և ուսուցիչներ պատմել են իրենց պատմություններն այն մասին, թե ինչպես են դիմագրավում համաճարակին։ Նրանց ներդրումն անգնահատելի էր հեղինակ և նկարիչ Հելեն Փեթաքի (Helen Patuck) և նախագծի վրա աշխատող թիմի համար։ Նրանք պետք է ստեղծեին այնպիսի մի պատմվածք, որպեսզի տարբեր ծագմամբ և տարբեր երկրամասերում բնակվող երեխաները կարողանային պատմության մեջ իրենց տեսնել։ Եվ որպեսզի պատմվածքը հասանելի լինի հնարավորինս շատ մանուկների, այն թարգմանվելու է բազմաթիվ լեզուներով։ Այսօր արդեն պատմվածքը թողարկվել է 6 լեզուներով, առաջիկայում կթողարկվի ևս 30 լեզվով։ Այն լույս է տեսել թե՛ առցանց տարբերակով և թե՛ որպես աուդիո գիրք։ Գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները կարող եք ներբեռնել [url=https://www.unicef.org/armenia/%D5%A6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AB%D5%B4-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A8-%D5%A4%D5%B8%D6%82-%D5%A5%D5%BD%E2%80%A4-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D6%84%D5%B8%D5%BE%D5%AB%D5%A4-19-%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4]այստեղից[/url]:

Նմանատիպ նյութեր