211652_close_icon
views-count2519 դիտում article-date 23:18 04-09-2020

Լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը՝ նվիրված Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին

[b]ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ[/b] Ապրիլյան պատերազմի քաջարի կապիտան Արմենակ Ուրֆանյանին բոլորովին վերջերս շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Դրան հաջորդեց լավ լուր։ Երիտասարդ գրող Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս տեսավ «Բանակի տղան» գիրքը, որին շատ են սպասել ինչպես հերոսի հարազատները, այնպես էլ զինվորականներն ու քաղաքացիները։ Գրքի էջերում Արմենակն է` իր հերոսական կերպարով։ Հեղինակի էսսեները, էտյուդները, պատմվածքները, ինչպես նաև հրամանատարական կազմի և զինվորների հետ անցկացրած հարցազրույցները, որոնք կապված են հերոսի հետ, ներառված են այս գրքում ։ «2016 թվական... այս ցավոտ տարվա ապրիլին Արմենակն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ։ Իսկապես, լեգենդար էր և՛ նրա մարդ տեսակը, և՛ զինվորական ուղին։ Արմենակի հայացքը միշտ իմ աչքերում է ` ժպիտով ու կյանքով լեցուն։ Երկրից դեպի երկինք հանդիպումները պատճառ դարձան գիրք տպագրելու համար։ Պահերը խիստ հետևողական են, նրանց հեշվետվություն չեն տալիս մարդուն։ Այդպես եղավ իմ կապը հերոսի հետ»,- ինձ հետ զրույցի ընթացքում ասել է գրքի հեղինակ Վովա Արզումանյանը։ Գիրքն ամբողջացնում է Արմենակ Ուրֆանյան մարդու և հերոսի կերպարը։ Հեղինակն իր գրած տողերը վերընթերցելու ժամանակ ասում է. «Կարծես նա ինձ այնքան մոտիկ լինի, որ հանդգնում եմ ասել. « Արմեն, էս դու ինչ հզորն ես , ախպերս...»։ Անցյալով խոսել չի ստացվում, կներեք»: Հեղինակի օրը սկսվում է հերոսի հետ և ավարտում նրա մասին խորհելով, զգացողությունների դասավորությամբ։ Նա է, որ մեր ազգն ունի Արմենակ Ուրֆանյան հերոսին... իսկապես, նա իր տեսակով եզակի էր։ «Ես դեռ նրա արձագանքին եմ սպասում։ Երկինքը շշնջում է սպասման ճանապարհին...»,-ասում է հեղինակը` հուզմունքը թաքցնելով։ Գրքի վերնագիրը կապված է Արմենակի խոսքերի հետ, երբ մի օր նա մորն ասեց. Ես քո տղան չեմ, ես բանակի տղան եմ Նաև գիրքը թարգմանելու միտք կա, որը ,չնայած լայնածավալ աշխատանք է պահանջում, բայց միևնույն է ` անհրաժեշտություն է։ Ըստ հեղինակի` գիրքը կտարածվի Արցախի և Հայաստանի զորամասերում, ինչպես նաև դպրոցներում։ Արմենակը մի անգամ ծնվեց,հերոսացավ ու հավերժ կապրի... Վիկտորյա ՊԵՏՐՈՍՅԱՆ ( «Գրական Արցախ» համահայկական պարբերականի խմբագրի օգնական)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր