211652_close_icon

Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարնելու դեպքի առթիվ 4 քրգործ է հարուցվել

views-count499 դիտում article-date 12:53 09-04-2020
2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում, քվեարկության արդյունքը բացահայտող փասթաթուղթ հանդիսացող քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ, 2020թ ապրիլի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործ, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր