211652_close_icon
views-count1590 դիտում article-date 12:53 21-08-2014

Պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը) իրեն ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ասյ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր