211652_close_icon
views-count152113 դիտում article-date 12:56 08-04-2020

Արթիկում հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի՝ «գոլդ» համարանիշներով Range Rover-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետևանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ հրդեհի պատճառները պարզելու նպատակով ՀՀ ԱԻՆ Գյումրիի հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում փորձաքննություն է նշանակվել; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր