211652_close_icon
views-count3560 դիտում article-date 14:45 07-04-2020

Գիտնականները կորոնավիրուսի բուժումը գտնելու համար կիրառում են աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչները. Tert.am

Աշխարհի տարբեր երկրներում գտնվող հզորագույն սուպերհամակարգիչներն օգտագործվում են տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած նոր տեսակի կորոնավիրուսի բուժումը գտնելու գործընթացն արագացնելու համար, գրում է Daily Mail-ը: [url=https://www.tert.am/am/news/2020/04/07/corona/3257217?fbclid=IwAR1OSuzNNSTAK6a8L2KGTjvqPVxMKmLC4sGEOb9E05LOKaamxczwLVxWRtU]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները նշել են, որ սուպերհամակարգիչները, ի տարբերություն սովորական համակարգիչների, տեղեկությունը մշակում են ոչ թե ամիսների, այլ օրերի ընթացքում: «Մենք կիրառում ենք սուպերհամակարգիչների ահռելի հզորությունը, որպեսզի արագ ուսումնասիրենք նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը զսպող հավանական բաղադրիչների մեծ քանակություն»,-նշել է քոլեջի պրոֆեսոր Պիտեր Քովենին: Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում աշխարհում ամենահզոր սուպերհամակարգիչն ԱՄՆ-ի Oak Ridge National Lab-ում գտնվող Summit-ն է, որը ևս ներգրավված է հետազոտողների աշխատանքում: Այս մեքենաները կարող են վերլուծել դեղամիջոցների այն բաղադրիչները, որոնք ունակ են կապել վարակի մակերևույթի «ցցերը», որոնց միջոցով կորոնավիրուսը ներթափանցում է մարդկային բջիջներ:

Նմանատիպ նյութեր