3458 դիտում
12:06 07-04-2020
Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու
Երեկվա Վարչապետի հարց ու պատասխանից ավիացիային վերաբերվող փոքր մասը լսելուց հետո իմ մոտ մասնագիտական համերաշխության ցանկություն առաջացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է ես պետական ապարատում երբեք չեմ աշխատել, բայց մասնավորում էլ գրեթե նույնն է`ավիացիոն մասնագետը այնքան բարձր է վարձատրվում համեմատ երկրի միջինի, որ ինքը կարիք չունի օրինազանցություն գործի, կամ դրամաշորթություն կամ խաբեբայություն անի, կամ կոռուպցիայի մեջ թաթախվի։
Իր միակ խնդիրը կարիերայի ընթացքում հետեւելն է իր պարտականությունների պատշաճ ու անթերի կատարմանը, որ գործատուի մտքով անգամ չանցնի իրեն գործից հանել։ Ես ինքս շահույթով աշխատող Արմավիայում 2006-2008 թվերին օրական 14-15 ժամ աշխատում էի`որպեսզի պարտականություններս հասցնեմ եւ արածիս որակը չտուժի, որպեսզի գործատուն ինձանից միշտ գոհ մնա։ Մասնագետը չի կարող լինել կոռուպցիոներ, դա շատ քիչ հավանական է, այդպիսին կարող է լինել ղեկավարը, գործատուն`բայց ոչ մասնագետ աշխատողը։
Ինչեւէ, վերջին օրերին որոշ կայքերում խոսվում էր, որ 2015 թվականին այն ժամանակվա ՔԱԳՎ-ն անցել էր ICAO-ի համապատասխանության աուդիտը բարձր արդյունքներով։ Թեմային երեկ վարչապետն էլ անդրադարձավ։ Այդ աուդիտով ICAO-ն ստուգում է ՔԱԿ-ի գործառույթների համապատասխանությունը երկրում գործող օրենքներին եւ նորմատիվ ակտերին, ICAO-ի Standard And Recommended Practices (SARP)ստանդարտներին:
Աուդիտը արվում է ամեն 8 տարին մեկ անգամ, մեր մոտ հաջորդը կլինի 2023 թվականին։ Ըստ 2015 թվականին ICAO-ի կողմից իրականացված USOAP (Universal Safety Oversight Audit Programme) աուդիտի պետք է ստուգվեր Հայաստանի ՔԱԳՎ-ի այդ պահին առկա գործառույթների եւ կատարած աշխատանքի արդյունավետ համապատասխանեցումը ICAO-ի ստանդարտներին։
Ես ինքս հաշվարկեցի այն ինչ դրված է ICAO-ի սայթում, եւ այսպես Հայաստանի պահով`Legislation - 95,45%, Organization - 100%, Licensing - 96,81%, Operations - 94,03%, Airworthiness - 84.87%, Accident Investigation - 67,68%, Air Navigation Services - 86,98%, Aerodromes - 73,1%։ Այսպիսով աուդիտի ենթակա 8 սեգմենտների ընդհանուր համապատասխանութան արդյունքը կլինի`87,37%։ Սա տարածաշրջանում եւ աշխարհում բավական բարձր արդյունք է !
Համեմատության համար հաշվեցի մի քանի երկրների ընդհանուր արդյունքները`Վրաստան`88%, Թուրքիա`83,15%, Ադրբեջան`71%, նաեւ օրինակ Ռուսաստան`70,32%...Սա աուդիտ է ոչ թե հարցաշար`ճիշտ է դու լրացնում ես նախօրոք ուղարկված հարցաշարերը (ընդհանուր թվով մոտ 6-7 հազար հարց), բայց հետո գալիս են ICAO-ի աուդիտորները եւ ստուգում են քո ուղարկածի համապատասխանությունը իրականությանը։
Սա էլ ICAO-ի աուդիտի պաշտոնական կայքն է` icao.int/safety/Pages/USOAP-Results.aspx Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք մուտք գործել այս հղումով եւ ստուգել ցանկացած երկրի արդյունքները`մկնիկը պահում ես ստուգվող սեգմենտի գրաֆիկական սյունակի վրա`անմիջապես բերում է աուդիտ արված համապատասխանելիության տոկոսը, կարող ես նաեւ բոլոր 8 սեգմենտների միջինը հաշվել։
Հավատացեք սա շատ բարդ աուդիտ է, բազմակի անգամ ավելի դժվար քան փետրվարին ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած անվտանգության աուդիտը։ Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները։ Ավիացիան կարող են եւ պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։ Պետությունը պետք է աջակցի եւ արդյունավետորեն վերահսկի։ Ավիացիան ավիատորներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
764 դիտում
15:33 26-05-2022
Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ իրեն սխալ են զեկուցել. Արծվիկ Մինասյան. News.am
Այս բաժնից
568 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
493 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը