211652_close_icon
views-count9472 դիտում article-date 18:55 30-04-2018

Քայլեր կձեռնարկենք, որ Կառավարության նիստերը դռնբաց լինեն. Նիկոլ Փաշինյան. Tert.am

ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հեղափոխությունն անվանում է ժողովրդական հեղափոխություն: Հարցին, թե ինչ կար իր ուսապարկի մեջ, որը միշտ իր հետ էր, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն անհրաժեշտ պարագաներ`համակարգիչ, լիցքավորիչներ, լարեր, քաղցրավենիք: Ինչ վերաբերում է հարցին, թե որը կլինի առաջին քայլը, եթե ընտրվի վարչապետ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնբաց լինեն»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/30/Pashinyan-govern/2675072]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր