211652_close_icon
views-count68654 դիտում article-date 20:19 06-04-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ժողովրդին հայտնի՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում BYD-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում՝ ժողովրդին հայտնի «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Վահե Ս.-ն իր վարած BYD մակնիշի 29 ՏՍ 316 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է երկաթե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 28-ամյա Ս. Ս.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է ու եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, այս ճանապարհահատվածը ժողովուրդը միշտ կհիշի այն անունով, որը դրել են նրանք, իսկ այդ անունն է՝ «վթարի վայրը փոխել չի կարելի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր