25523 դիտում
22:35 06-05-2020
Արարատի մարզի «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում հերթական ավտովթարներն են տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 5-ին, հերթական ավտովթարներն են տեղի ունեցել Արարատի մարզում՝ ժողովրդի կողմից արդեն «Վթարի վայրը փոխել չի կարելի» անունը ստացած հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում երկաթե արգելապատնեշներին են բախվել մի քանի տրանսպորտային միջոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածն ավելի շատ հայտնի է իր վթարներով, ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ վերջնականապես լուծելու նշված ճանապարհին առաջացած թերությունները։
Միայն վերջին վթարներից հետո ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով «Հայվտոճան»-ը վերանորոգեց տապալված երկաթե արգելապատնեշները և այդ հատվածում տեղադրեց մի քանի ցուցանակներ, այն է՝ «Երթևեկությունը նշված հատվածում՝ ժամում 80 կմ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
5587 դիտում
15:27 07-10-2014
Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Եռյակը՝ ԲՀԿ-ի մասնաբաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ