211652_close_icon
views-count6943 դիտում article-date 20:04 06-04-2020

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ: Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»,- գրել է փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր