211652_close_icon
views-count10477 դիտում article-date 10:09 22-04-2020

Այսօր կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային 4-րդ թռիչքը. Հայաստան կվերադառնա 200 ՀՀ քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով «S7» ավիաընկերության կողմից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Դեսպանության փոխանցմամբ՝ նշված չվերթով Երևան կվերադառնան ցուցակում 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիները։ Նրանք կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ «Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։ Ցուցակը հղումով՝ shorturl.at/pCKL2»,-ասված է հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր