7034 դիտում
23:16 06-04-2020
Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի նրա տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
20:48 10-06-2019
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2638 դիտում
23:08 11-10-2019
Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13222 դիտում
23:46 29-04-2018
Երկու տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում ապօրինի պահվող զենք զինամթերք են կամավոր հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
529 դիտում
22:23 17-05-2024
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
541 դիտում
21:54 17-05-2024
Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ