77911 դիտում
15:59 06-04-2020
Խոշոր ավտովթար Նուբարաշենում. Lada-ն բախվել է բետոնե պարսպին, փլուզել այն. վարորդին առաջինը օգնության են հասել «Դռռիկ Խչոն» ու իր ընկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի 2-րդ փողոցում, ՎԱԶ 21099 մակնիշի 35 FC 643 համարանիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության է հասել Երևանում հայտնի «Դռռիկ Խչոն»՝ իր ընկերների հետ, ովքեր վարորդին դուսրս են բերել ավտոմեքենայից, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնան և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Տիգրան Մաղզանյանը և տեսուչ Մերուժան Համբարձումյանը։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+