211652_close_icon
views-count106978 դիտում article-date 12:04 06-04-2020

Երևանում 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդի «Սաքուլիկը» Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամվ Սարգիս Վարդանյանը, ով 2018 թվականին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երևանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար։ Ավտովթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողներ մահացել էին, ովքեր աշխատանքային ծառայության մեջ էին գտնվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին, Ս. Վարդանյանը Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել 2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը ու ստացվում է. Ս. Վարդանյանը Նուբարաենի բատից ազատ է արձակվել օրենքի համաձայն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/11/1086468/]հայտնել [/url]էինք, որ 2018 թվականին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանն ու քննչական խմբում ներգրավված Գեղամ Գալստյանը միջնորդություն էին ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը սկսելու էր դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: [b]Համաներմամբ ազատ արձակված Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0173606001586160335137183.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր