211652_close_icon
views-count3958 դիտում article-date 21:45 05-04-2020

Գևորգ Դանիելյան. Սիրելի արցախցիներ, այդչափ դյուրին չէ Ձեզ պրիմիտիվ հնարքներով խժդժությունների մասնակից դարձնել

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի արցախցիներ, թույլ տվեք վստահ լինել, որ որևէ մեկին չի հաջողվի իրարամերժ կոչերով Ձեզ սադրանքների մեջ ներքաշել։ Այդչափ դյուրին չէ Ձեզ պրիմիտիվ հնարքներով խժդժությունների մասնակից դարձնել, մնացեք ողջախոհության բարձրության վրա, զերծ մնացեք ճակատագրական սխալներից։ Այս պահին մեկ անգամ ևս հիշեք պատմության մեջ դեռևս անգերազանցելի ակադեմիկոս, արցախցի իրավագետ Ներսիսյանցի խոսքերը. «… գրավիտացիան տարածվում է միայն ֆիզիկական օրենքների վրա, իսկ սոցիալական օրենքները չեն խրախուսում, երբ հոգևոր արժեքներն են վեր նետում, քանի որ դրանք կամ այլևս չեն վերադառնում, կամ վերադառնում են անճանաչելի «հրեշավոր» տեսքով ու հարկադրում զղջալ» ...»:

Նմանատիպ նյութեր