48073 դիտում
19:43 03-04-2020
Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ արդեն 2-րդ անգամ չեն կարողանում թռչել ՌԴ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրությունն ահազանգ է ստացել ՌԴ մի խումբ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ գնել են դեպի ՌԴ թռչող ինքնաթիռի ավիատոմսեր, սակայն արդեն 2-րդ անգամ է, չեն կարողանում մեկնել.
«2-րդ անգամ է, ուզում են էս մարդիկ թռչել, բայց թույլ չեն տալիս: Առաջին թռիչքը պետք է մարտի 31-ին լիներ, սակայն հետաձգվեց, ասեցին՝ այսօր է, եկել ենք Զվարթնոց օդանավակայան, հիմա էլ ասում են, թե՝ այսօր էլ թռիչք չի լինելու: Մարդիկ մեջտեղից ճղվում են, խնդրում-պահանջում են, որ իրենց ուղարկեն իրենց երկիր, բայց էլի հետ են ուղարկում հյուրանոցներ:
8 հոգի գնացել են դեսպանատուն, խնդրել են օգնել, սակայն դեսպանատնից ոչինչ չեն ասել: Ոչ միայն թույլ չեն տալիս, այլ նաեւ տոմսերի գումարը հետ չեն տալիս»,- ասաց ահազանգած քաղաքացին, շարունակելով. «Մեզ ասել էին, որ այսօր պետք է Կրասնոդարից ինքնաթիռը վայրէջք կատարեր Զվարթնոցում, ու ասին նաեւ, որ Հայաստանից թռչելու հավանականությունը 5 տոկոս է:
Ինքնաթիռը իջել է, բայց մեզ ասում են, որ չեղյալ պետք է համարվի, բայց տաբլոյի վրա նշված չէ, որ պետք է չեղյալ համարվի, ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացնում օդանավակայանում, քանի ժամ անտեր վիճակ է, անընդհատ վիճաբանություններ են տեղի ունենում»,- ասաց քաղաքացին, նշելով, որ իրենք գնել են «ՈւրալԱվիա» ընկերության տոմսերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է