610 դիտում
17:18 03-04-2020
ՊԵԿ. Տնտեսվարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում հնչած պնդումներին:
Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում: Ըստ այդ, 01.04.2020թ.-ին հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:
Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսվարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:
Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսվարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող:
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
6723 դիտում
19:53 28-09-2018
ՊԵԿ. անհատ ձեռներեցը, թաքցնելով իրացման շրջանառությունը, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը