211652_close_icon
views-count3597 դիտում article-date 20:10 03-04-2020

Ստուգման արդյունքները ապրիլի 3-ի ժամը 9-ից 15-ի դրությամբ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 3-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 3-ի ժամը 15-ը՝ 5409 անձի նկատմամբ, 2395-ը՝ մայրաքաղաքում, 3014-ը՝ մարզերում։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր