698 դիտում
18:06 02-04-2020
26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները՝ ըստ առավել տարածված հանցատեսակների
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 507--ով:
Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ- քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Վերջիններիցս 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն- քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն-քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։ 2019թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ քննչական կոմիտե-քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019թ.-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223-ով ավել անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):
• Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում-հարուցվել է 377 քրեական գործ, կամ՝ 2018թ. համեմատ 1,5%-ով պակաս: Վարույթում քննվել է 748 քրեական գործ՝ 2018թ․ համեմատ (487) 53.6%-ով ավելի: 88 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը 2018թ․ համեմատ ավելի է 41-ով կամ 115%- ով: Դատի է տրվել 117 անձ, որը 2018թ. համեմատ մոտ 121%-ով ավելի է:
• Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում-հարուցվել է 2018թ. համեմատ 44,4%-ով ավելի քրեական գործ, իսկ տարվա ընթացքում վարույթում քննված քրեական գործերը՝ թվով 149, ավելի են եղել 52%-ով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ:
• Պաշտոնեական լիազորությունների չարաշահում- հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7%-ով ավելի: Վարույթում քննվել է 496 քրեական գործ՝ 2018թ․համեմատ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 գործ, որոնցով դատի է տրվել 45 անձ, ինչը 17-ով կամ 61%-ով ավելի է 2018թ. տվյալներից:
• Պաշտոնեական լիազորություններն անցնելը-հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018թ. համեմատ 15,6%-ով պակաս: Վարույթում քննվել է 2018թ․համեմատ 9.8%-ով ավելի՝ 179 քրեական գործ: Դատարան է ուղարկվել 6 գործ՝ 2018թ․համեմատ կրկնակի ավելի, որոնցով կոնկրետ այս հոդվածով դատի է տրվել 6 անձ:
• Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը-այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Վարույթում քննվել է ընդհանուր 16%-ով ավելի գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 քրեական գործ կամ 2018թ. համեմատ 41.7%-ով ավելի, որոնցով դատի է տրվել 99 անձ, կամ նախորդ տարվա համեմատ 8.3%-ով պակաս:
• Պաշտոնեական կեղծիքը- հարուցվել է 114 քրեական գործ կամ 14%-ով 2018թ. համեմատ ավելի: Վարույթում քննված քրեական գործերը շատ են եղել 30%-ով: Փոխարենը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ թվով 15, և դրանով դատաի տրված անձանց քանակը՝ թվով 19, 2018թ․համեմատ պակաս են եղել համապատասխանաբար 20 %-ով և 40%-ով:
• Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը- հարուցվել է 24 քրեական գործ (2018թ․-143): Չնայած վարույթում քննված գործերը (53) 2018թ. համեմատ պակաս են եղել 3 անգամ, սակայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի (17) քանակը չորս անգամ գերազանցում է նախորդող տարվա ցոցւանիշը: Ընդ որում՝ դատի տրված անձանց (26) թիվը ևս 2018թ. տվյալներից ավելի է՝ մոտ 57 տոկոսով:
• Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը- հարուցվել է 6 քրեական գործ՝ 2018թ․ հարուցված 1 քրեական գործի դիմաց: Վարույթում քննվել է 2018թ. (2) համեմատ 4 անգամ ավելի քրեական գործ, որոնցից 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2 գործով նախաքննությունը շարունակվում է:
Առանձին հանցատեսակներով արձանագրված՝ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց ցուցանիշների հետ կապված որոշակի նվազումը՝ պայմանավորված է մի կողմից 2018թ. ընդունված համաներման մասին ակտով, իսկ մյուս կողմից իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև օրենքի պահանջների լիարժեք առկայության դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ և գործուն զղջալու ու այլ ոչ արդարացնող հիմքերով կայացվում են բազմաթիվ որոշումներ քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Նմանատիպ նյութեր
2441 դիտում
14:57 03-08-2020
Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. Դատախազություն
3075 դիտում
15:33 13-06-2017
ՀՔԾ-ում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
Այս բաժնից
577 դիտում
23:12 27-12-2024
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են․ Հայկ Կոստանյան
817 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1978 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ