9832 դիտում
16:39 01-04-2020
Արթուր Օսիպյանը հարձակվեց ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք առավոտից ահազանգեր ենք ստացել մեր դիտորդական առաքելությունն իրականացնողների կողմից, որ Արցախի պատգամավորության թեկնածու Արթուր Օսիպյանը պարբերաբար այցելում է տարբեր ընտրատեղամասեր եւ խոսում ընտրությունների արդյունքների կեղծված լինելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հերթական ահազանգի ժամանակ անձամբ է գնացել ընտրատեղամաս. «Ժամանեցինք 1/4 տեղամաս, որտեղ նա գտնվել էր, այդ պահին այնտեղ չէր, մուտք գործեցի մյուս տեղամաս, որտեղ այդ պահին գտնվում էր նա, փորձում էի խոսել հանձնաժողովի նախագահի հետ՝ հասկանալու համար, թե ինչու ոստիկանությունը ներս չի հրավիրվել եւ նրան դուրս չեն հրավիրել, քանզի լինելով պարզապես պատգամավորության թեկնածու նա իրավունք չունի գտնվելու ընտրատեղամասում, բացառությամբ այն դեպքի, երբ ինքը քվեարկություն է իրականացնում։ Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ ես իրավունք չունեմ այնտեղ գտնվելու, ինքը «Արցախի հեղափախական» կուսակցության առաջնորդն է, մեր ոտքը պետք է կտրվի Արցախից, մասնավորապես, իմ ոտքը, եւ ինքն այդ կապակցությամբ անելու է ամեն ինչ։ Ես նրան ասացի՝ պարոն Օսիպյան ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եք դուք գտնվում տեղամասում, երբ դուք դրա իրավունքը չունեք, նա ասաց, որ այդ իրավունքն ունի, օրինական կարգով է գտնվում»։
Ամբողջությամբ՝ [url=https://news.am/arm/news/569650.html]news.am-[/url]ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6505 դիտում
19:32 26-09-2015
«Վերելակի մոտ հարձակվեց, ուզում էր խեղդել ինձ…». տեսանյութ
1213 դիտում
10:35 13-09-2023
Մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1141 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ