603 դիտում
09:19 01-04-2020
Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի նոր որոշման մաիսն հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը
Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում
Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված [url=https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmenianUnifiedInfoCenter%2Fposts%2F663248521177745&width=500]ձևաթուղթը[/url]:
Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասները` [url=https://www.gov.am/files/docs/3985.pdf]որոշման մեջ[/url]:
Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար»:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
15:28 31-08-2021
Ե՞րբ և ինչպե՞ս է գործատուի կողմից իրականացվում կորոնավիրուսի շարունակական դիտարկումը
863 դիտում
11:50 26-11-2014
Կամուրջ՝ աշխատանք փնտրողի և գործատուի միջև
Այս բաժնից
343 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
766 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
355 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին