211652_close_icon
views-count4987 դիտում article-date 12:25 03-05-2018

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հավելեց, որ խմբակցությունից բացակա պատգամավորներ կան. նրանք արտերկրում են այս պահին գտնվում։ «Բայց, հաշվի առելով «Ելք»-ի ու ՀՅԴ-ի ստորագրությունները, կարծում եմ, որ մեկ երրորդ ապահովելու համար ավելի քան բավարար են «Ծառուկյան» դաշինքի ստորագրությունները»,- նշեց նա: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ երեկ ՀՀԿ-ի արած հայտարարությունը ենթադրում է, որ նրանք նույնպես սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: «Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքը, իր տեսակետը»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր