«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով
«Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։
Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
«Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճը և ընդառաջելով Նիդերլանդներում ՀՀ դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից»,- նշված է դեսպանության էջում։
Քաղաքացիները տոմսերը կարող են գնել belavia.by կայքից, իսկ ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]+31 20 7997 757։[/b]