211652_close_icon
views-count2630 դիտում article-date 15:30 31-03-2020

Արցախում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.3 տոկոսը

Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 14-ի դրությամբ Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 50 534 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը: Այս մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ ներկայացուցիչը: Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 17349 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 44.5 տոկոսը: Ասկերան - 6919 ընտրող կամ 57,2 տոկոսը Հադրութում – 4901 ընտրող կամ 55,7 տոկոսը Մարտակերտ - 6858 ընտրող կամ 51,3 տոկոսը Մարտունի – 8285 կամ 47.8 տոկոսը Շահումյան – 1099 ընտրող կամ 51.4 տոկոսը Շուշի – 1935 ընտրող կամ 49 տոկոսը Քաշաթաղ – 2978 ընտրող կամ 41.9 տոկոսը Երեւան- 210 ընտրող կամ 27.1 տոկոսը:

Նմանատիպ նյութեր