Արցախի ընտրություններին ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15,2 տոկոսը. Առաջին փուլում 24,9 տոկոս էր
Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է 15771 ընտրող կամ ընտրողների 15,2 տոկոսը:
Այս մասին հաղորդում է Արցախի ԿԸՀ-ն՝ հիմնվելով Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների վրա:
Հատկանշական է, որ ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել մարտի 31-ին, ժամը 11-ի դրությամբ մասնացել էր ընտրողների 24,9 տոկոսը ( 26 037 ընտրող):