110154 դիտում
14:17 31-03-2020
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Արմենակ Ա-ն իր վարած BMW մակնիշի 07 AA 799 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վանաձրի բնակիչ, 25-ամյա Գևորգ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի համանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+