1645 դիտում
13:07 31-03-2020
ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի Ոսկևանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկևան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
«Ոսկևան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»,- գրել է Հովսեփյանը:
Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից նույն օրը վիրավորվել է նաև երկու պայմանագրային զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ նյութեր
4422 դիտում
13:21 15-09-2018
Պաշտպանը Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին հատուկ զեկույց կուղարկի միջազգային կառույցներին
907 դիտում
23:26 09-01-2024
Մահացու հրազենային վիրավորման զինծառայողների դեպքով ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
Այս բաժնից
442 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
616 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը