Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝ [/color]
Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
[img]https://st0.shamshyan.com/editor/0662586001585576977247723.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 1-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ արագությամբ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0543767001585576987305595.jpg[/img]