211652_close_icon
views-count76347 դիտում article-date 16:30 30-03-2020

Առաջին ընթերցմամբ ընդունվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին նախագծին: ­«[url=https://armenpress.am/arm/news/1010524.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 30-ի արտահերթ նիստում ստացավ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ: Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։ Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: Անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր