10241 դիտում
22:48 29-03-2020
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի լողացող հոսպիտալը ժամանում է Նյու-Յորք. այնտեղ 9,5 րոպեն մեկ կորոնավիրուսից մահանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի լողացող հոսպիտալը ժամանում է Նյու-Յորքի նավահանգիստ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: USNS Comfort հոսպիտալային նավի շնորհիվ քաղաքում լրացուցիչ 1000 մահճակալ կլինի կորոնավիրուսով վարակվածների համար: Դա հնարավորություն կտա հիվանդանոցներում տեղեր ազատել և տեղի բժիշկների ծանրաբեռնվածությունը թեթևացնել:
Մարտի 29-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 125 հազար դեպ, որոնցից Նյու-Յորքում՝ ավելի քան 30 հազար: Մահացել է 2 հազար մարդ, որոնցից 672-ը՝ Նյու-Յորքում:
Իրավիճակը քաղաքում օր-օրի վատանում է. արդեն յուրանքանչյուր 9,5 րոպեն մեկ մահանում է կորոնավիրուսով վարակված հիվանդ: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջին անգամ քաղաքում հայտնվել են շարժական դիարաններ՝ բեռնատար-սառնարաններ, որոնք նախատեսված են հազար մարմնի համար: Սակայն կարանտին քաղաքում դեռ չի հայտարարվել:
Առաջիկա շաբաթներին մահճակալների համար պահանջարկը կգերազանցի եղած հնարավորությունները տասնյակ հազարներով, քանի որ համաճարակի պիկը սպասվում է միայն ապրիլի վերջերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4078 դիտում
23:56 24-05-2020
«Նյու-Յորք Թայմսն» իր առաջին էջում հրապարակել է կորոնավիրուսից մահացածների անունները
1024 դիտում
14:13 15-10-2014
Ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում` կրթության երախտավորի կարգախոսը
4428 դիտում
10:25 19-09-2018
Երևանի ընտրություններից հետո՝ Նյու Յորք․ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է աշխատանքային այցն ԱՄՆ
Այս բաժնից
604 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
628 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
691 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»