Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից
Կանադայի վարչապետի տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է [url=https://www.gazeta.ru/politics/news/2020/03/29/n_14220631.shtml]Gazeta.ru[/url]-ն:
«Ձեզ համար երկու նորություն ունեմ․ իմ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է: Իմ բժիշկը և Օտտավայի առողջապահության դեպարտամենտը դրական գնահատական են տվել բուժզննումից հետո»,- գրել է Թրյուդոն։
Նա նաև իր երախտիքն է հայտնել բոլորին, ով ցանկացել է նրան առողջություն և իր աջակցությունը հայտնել բոլոր վարակվածներին, ովքեր այս պահին բուժում են ստանում։